ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Իսկ Ադրբեջանը թողարկում է «Բասարգեչար» գինիներ

Իսկ Ադրբեջանը թողարկում է «Բասարգեչար» գինիներ
10.01.2026 | 13:22

Մինչ Հայաստանում բնակվող մի խումբ անասունների զանգված հրճվում է 80 դրամ էժան ադրբեջանական բենզինով, Ադրբեջանը և Թուրքիան պահանջում են ՀՀ զինանշանից և ամեն տեսակի հայկական ապրանքներից հեռացնել Արարատի նկարը, հեռացնել Արցախի և Արևմտյան Հայաստանի տեղանունները ապրանքներից։

Փոխարենը Ադրբեջանը թողարկում է «Բասարգեչար» գինիները՝ ներառելով ՀՀ Գեղարքունիքի մարզը և Սևանա լիճը։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ